ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.03.2017 17:09
ՃՏՊ՝ Վ. Սարգսյան փողոցում
Մարտի 30-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ աջ ազդրոսկրի փափուկ հյուսվածքների սալջարդ, հեմատոմա և երակային արյունահոսություն վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի թիվ 17 շենքի N բնակարանի բնակիչ, 1956թ. ծնված Ս. Ղ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:25-ի սահմաններում, Գ.Լուսավորչի փողոցում կայանված՝ Վ.Վաղարշյան փողոցի N տան բնակիչ, 1951թ. ծնված Գ. Ա-ին պատկանող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան մոտ 68 մետր ինքնաբերաբար ընթանալով՝ հարվածել է Վ.Սարգսյան փողոցի թիվ 17 շենքի դիմացի ճանապարհահատվածում կայանված՝ Բաղրամյան փողոցի թիվ 23 շենքի N բնակարանի բնակիչ, 1991թ. ծնված Ա. Թ-ին պատկանող «Մերսեդես» ավտոմեքենային և նրա սրահից դուրս եկած Ս. Ղ-ին: