ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.03.2020 11:52
ՃՏՊ՝ Ստեփանակերտում
Մարտի 23-ին ժամը 00:10-ի սահմաններում մայրաքաղաքի Վ. Սարոյան փողոցի թիվ 5 շենքի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1999թ. ծնված Ա. Ի.-ի վարած «Օպել աստրա» մակնիշի և 1998թ. ծնված Ա. Ս.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում Ա. Ս.-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: