ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.09.2015 15:26
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Հադրութ ավտոճանապարհին
Սեպտեմբերի 26-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Հադրութ ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Դ. Ն-ի վարած «ՎԱԶ-2106» և Շեխեր գյուղի բնակիչ, 1975թ. ծնված Ա. Ա-ի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով Դ. Ն-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է Մարտունու շրջբուժմիավորում, իսկ Ա. Ա-ն` «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: