ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.07.2020 13:16
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին
Հուլիսի 9-ին ժամը 14:45-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Բ. Դ.-ի վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Ա. Հ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով նշված ավտոմեքենաների վարորդները և «Վոլկսվագեն» ավտոմեքենայի ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1999թ.ծնված Ա. Բ.-ն ու 2000թ.ծնված Վ. Ծ.-ն ստացած մարմնական վնասվածքներով և կոտրվածքներով տեղափոխվել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն», իսկ «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2007թ.ծնված Հ. Ս.-ն տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն» ավտոմեքենայի կողմից հանդիպակաց գոտի դուրս գալը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: