ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2016 12:36
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին
Հունվարի 22-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխուղեղի փակ վնասվածքով, ճակատի կտրած վերքով, ճակատային շրջանի սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակչուհի, 1998թ. ծնված Ի. Ա-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Շինարարների փողոցի N տան բնակիչ, 1982թ. ծնված Է. Բ-ն, վարելով «ՎԱԶ 21093» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին բախվել է Ավետարանոց գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Ն. Ա-ի վարած «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհի Ի. Ա-ն տեղափոխվել է «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող՝ 1978թ. ծնված Ծ. Ա-ն (բն. է գ. Ավետարանոց) գլխի գագաթային շրջանի հեմատոմայով և աջ ծնկահոդի սալջարդ վերքերով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: