ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.03.2020 11:45
ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Մարտի 23-ին ժամը 19:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Հ. Ա.-ն վարելով «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին նախնական տվյալներով արագության գերազանցման հետևանքով բախվել է Մարտունի քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Է. Գ.-ի կողմից վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվելով դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից , ինչի հետևանքով Հ. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու զինհոսպիտալ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: