ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.03.2016 16:46
ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին
Մարտի 1-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավթի փողոցի թիվ 60 շենքի N բնակարանի բնակիչ, 1995թ. ծնված Ա. Գ-ն, վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ` Լ. Հուրունցի փողոցի N տան բնակիչ, 1994թ. ծնված Հ. Ս-ն և Հեքիմյան փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1995թ. ծնված Դ. Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: