ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.01.2017 12:23
ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրին
Հունվարի 27-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրին իրար են բախվել Ճարտար քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Ի. Օ-ի վարած «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 17 շենքի N բնակարանի բնակիչ, 1948թ. ծնված Վ. Ա-ի վարած «ԿԱՄԱԶ-5515» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վոլկսֆագեն Գոլֆ»-ի ուղևորուհի՝ Ճարտար քաղաքի բանկչուհի, 1996թ. ծնված Մ. Օ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջբուժմիավորում: