ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.05.2020 11:28
ՃՏՊ՝ Մարտունի- Ճարտար ավտոճանապարհին
Մայիսի 28-ին ժամը 13:30-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակչուհի, 1990թ. ծնված Ն. Հ.-ն վարելով «ՆԻՍԱՆ ՏԻԴԱ» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Ճարտար ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել հարակից դաշտում, ինչի հետևանքով ինքը և իր ուղևոր՝ նույն քաղաքի բնակչուհի, 2014թ. ծնված Մ. Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու զինհոսպիտալ:
Վթարի նախնական պատճառ է հանդիսանում վարորդի անզգուշությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: