ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.02.2017 17:54
ՃՏՊ՝ Մարտունի-Գիշի-Ճարտար ավտոճանապարհին
Փետրվարի 25-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Մարտունու շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ թևի կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Կարմիր Շուկա գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Ա. Մ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ա. Մ-ն, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի-Գիշի-Ճարտար ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից, բախվել գազատար խողովակին ու գլորվել, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է շրջբուժմիավորում: