ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.07.2016 17:00
ՃՏՊ՝ Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհին
Հուլիսի 10-ին շրջանային բուժմիավորումից ոստիկանության Մարտակերտի շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ գանգուղեղի փակ վնասվածքով, գլխուղեղի ցնցումով և ամբողջ մարմնի սալջարդով իրենց մոտ են տեղափոխվել Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի բնակիչ, 1998թ. ծնված Գ. Ա-ն ու 1997թ. ծնված Ա. Դ-ն (բն է նույն գյուղում):
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ա.Դ-ն, վարելով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել, ինչի հետևանքով ինքը և ուղևոր Գ. Ա-ն ստացել են նշված վնասվածքները: