ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.08.2020 14:14
ՃՏՊ՝ Մադաթաշեն-Ակնաղբյուր ավտոճանապարհին
Օգոստոսի 13-ին ժամը 03:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Վ. Մ.-ն վարելով «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան, Մադաթաշեն-Ակնաղբյուր ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի նկատմամբ լիարժեք ղեկակառավարումը, ճանապարհից դուրս եկել դեպի աջ և շրջել ավտոմեքենան, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: