ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.12.2015 14:30
ՃՏՊ՝ Հակոբյան և Ստեփանյան փողոցների խաչմերուկում
Դեկտեմբերի 26-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի սալջարդ վնասվածք հարցականով իրենց մոտ է ընդունվել Շահինյան փողոցի N տան բնակիչ, 2005թ. ծնված Կ. Գ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հակոբյան և Ստեփանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Շահինյան փողոցի N տան բնակիչ, 1963թ. ծնված Ս. Գ-ի վարած «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի և Սասունցի Դավթի փողոցի թիվ 54 շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Լ. Ի-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆոլկսվագեն Վենտո»-ի ուղևոր Կ. Գ-ն ստացել է նշված վնասվածքը: