ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.07.2020 13:58
ՃՏՊ՝ Հադրութի շրջանում
Հուլիսի 3-ին «Արցախգազ» ՓԲԸ Հադրութի արտադրաշահագործման տեղամասից ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին գրություն է ստացվել այն մասին, որ հունիսի 30-ին ժամը 24:00-ի սահմաններում Հադրութի շրջանի բնակիչ,1988թ.ծնված Ի. Հ.-ն վարելով 1987թ.ծնված Ա. Մ.-ին պատկանող ծղոտի հակով բարձած «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Հադրութ-Մելիքաշեն ճանապարհի 3-րդ կիլոմետրում հարվածել է 160 մմ տրամագծի գազատար արկային և այն տապալել գետնին ու դիմել փախուստի:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: