ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.08.2020 12:35
ՃՏՊ՝ Կարմիր շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Օգոստոսի 24-ին ժամը 15:30-ի սահմաններում Կարմիր շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Գ. Ա.-ն վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան նախնական տվյալներով անուշադրության հետևանքով դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի և բախվել Մարտունու շրջանի բնակիչ,1974թ.ծնված Ա. Հ.-ի կողմից վարվող «ԿԱՄԱԶ » մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Գ. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: