ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.05.2016 16:11
ՃՏՊ՝ Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Ապրիլի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մ. Բարխուդարյան փողոցի N տան բնակիչ, 1985թ. ծնված Է. Ծ-ն, վարելով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 57-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը և ուղևոր` Վ. Սարոյան փողոցի թիվ 6 շենքի N բնակարանի բնակիչ, 1991թ. ծնված Հ. Ք-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: