ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.03.2020 12:21
ՃՏՊ՝ Դրմբոն-Գետավան ավտոճանապարհին
Մարտի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Ռ. Ք.-ն վարելով «Մերսեդես-Բենց S 430» մակնիշի ավտոմեքենան Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Ա. Կ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը և արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: