ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.11.2019 11:23
ՃՏՊ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Նոյեմբերի 1-ին ժամը 20:25-ի սահմաններում, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1957թ.ծնված Լ. Ղ.-ն վարելով իրեն պատկանող « MITSUBISHI MONTERO SPORT» մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվելով ժայռին՝ շրջվել, ինչի հետևանքով վերջինս շտապ բուժօգնության կանչով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: