ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.12.2016 16:24
ՃՏՊ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Դեկտեմբերի 7-ին Բերձորի բուժմիավորումից ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ճակատային շրջանի ջնջխված վերքով բուժօգնության է դիմել ՀՀ Արմավիր քաղաքի Աբովյանի փողոցի թիվ 139 շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Ա. Մ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:15-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Շիրվանզադեի փողոցի N տան բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ղ-ն, վարելով իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե պատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Ա. Մ-ն ստացել է նշված վնասվածքը: