ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.10.2016 17:34
ՃՏՊ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 81-րդ կիլոմետրին
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի բնակիչ, 1952թ. ծնված Հ. Թ-ն, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 81-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվելով ծառին` կողաշրջել այն, ինչի հետևանքով ուղևորուհի` Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակչուհի, 1953թ. ծնված Գ. Բ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: