ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 14:28
ՃՏՊ՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Հունվարի 2-ին ժամը 18:00-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին Մարտունու շրջանի բնակիչ, 1983թ.ծնված Ռ. Ա.-ն վարելով «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան, նախնական տվյալներով անսթափ լինելու պատճառով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Մարտակերտի շրջանի բնակիչ,1962թ.ծնված Ա. Տ.-ի կողմից վարվող «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջել, ինչի հետևանքով Ռ. Ա.-ն և իր ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1958թ.ծնված Ա. Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: