ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.09.2016 15:32
ՃՏՊ՝ Աղավնո-Մոշաթաղ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին
Սեպտեմբերի 29-ին Քաշաթաղի շրջբուժմիավորումից ոստիկանության շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ սրունք-թաթային հոդի ջնջխված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Մոշաթաղ գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Բ. Յա-ն:
Պարզվել է, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, նույն գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Գ-ն, վարելով համայնքին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, Աղավնո-Մոշաթաղ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր Բ. Յա-ն ստացել է նշված վնասվածքը: