Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

18.04.2017 17:19

ՃՏՊ

Ապրիլի 17-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ձեռքի ջնջխված, պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցի թիվ 28 շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված  Մ. Կ-ն:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, «Խանին Բաղ» կոչվող տեղանքում գտնվող ալրաղացի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Գ. Չաուշի փողոցի N տան բնակիչ, 1984թ. ծնված Ս. Գ-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի և Վ.Սարոյան փողոցի թիվ 6 շենքի N բնակարանի բնակիչ, 1959թ. ծնված Գ. Հ-ի վարած «ՈւԱԶ-39629» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի ուղևոր Մ. Կ-ն նշված մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

****

Ապրիլի 16-ին շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Մարտակերտ քաղաքի Ա. Բակունցի փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Ն. Ս-ն և Ազատամարտիկների փողոցի N տան բնակիչ, 1988թ. ծնված Ս. Հ-ն:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ն. Ս-ն, վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, Մաղավուզ-Մարտակերտ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր Ս. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են շրջբուժմիավորում: