ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.08.2014 16:38
ՃՏՊ Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ճանապարհին
Հուլիսի 31-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Յ. Գ-ն, վարելով «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ճանապարհի 22-րդ կիլոմետրին կորցրել է մեքենայի կառավարումը և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ` նույն գյուղի բնակիչներ` 1993թ. ծնված Մ. Գ-ն և 1993թ. ծնված Լ. Ջ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն: