ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.10.2019 12:35
ՃՏՊ` Դրմբոն-Գետավան ավտոճանապարհին
Հոկտեմբերի 12-ին ժամը 17:15-ի սահմաններում Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին Ասկերանի շրջանի բնակիչ, 1997թ.ծնված Գ. Ի.-ն վարելով «Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջակողմյան մասում կայանված ՀՀ Տավուշի մարզի բնակիչ, 1978թ.ծնված Դ. Հ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Պաջերո Իո» ավտոմեքենայի ուղևորուհի՝ Ասկերանի շրջանի բնակչուհի, 1977թ.ծնված Ի. Ի.-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է Մարտակերտի շրջբուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանությանՄարտակերտի շրջանային բաժինը: