ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.09.2015 15:21
ՃՏՊ` Դավիթ Բեկի և Կամոյի փողոցների խաչմերուկում
Սեպտեմբերի 15-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ սալջարդ վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Ա. Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1993թ. ծնված Ա. Մ-ն և Իսակովի փողոցի թիվ 1ա շենքի N բնակարանի բնակիչ, 1993թ. ծնված Հ. Դ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Հ. Դ-ն, վարելով իրեն ամրակցված «ՈՒԱԶ-39629» մակնիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի և Կամոյի փողոցների խաչմերուկում կողաշրջել է այն, ինչի հետևանքով ինքը և ուղևոր Ա. Մ-ն ստացել են մարմնական վնասվածքներ: