ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.10.2019 08:58
ՃՏՊ` Այգեստան-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Հոկտեմբերի 27-ին ժամը 20:15-ի սահմաններում Այգեստան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել դեպի աջ և բախվել մետաղյա արգելապատնեշին ու կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 1992թ. ծնված Մ. Բ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Վարորդի ինքնությունը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: