Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

14.05.2016 12:53

ՃՏ պատահարներ

Մայիսի 13-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ոստիկանության քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ ծնկահոդերի սալջարդով, աջ ձեռքի և ոտնաթաթի քերծվածքներով իրենց մոտ է ընդունվել Տիգրան Մեծի փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակչուհի, 2005թ. ծնված Ա. Բ-ն:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:50-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 2ա շենքի N բնակարանի բնակիչ, 1995թ. ծնված Ա. Հ-ն, վարելով իրեն պատկանող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, Տիգրան Մեծի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «LS» սրճարանի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ա. Բ-ին:

*****

Մայիսի 13-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Մարտակերտի շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Գետավան գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Ի. Գ-ն, Դրմբոն գյուղի բնակչուհի, 1972թ. ծնված Մ. Գ-ն և Վաղուհաս գյուղի բնակչուհի, 1982թ. ծնված Ս. Ա-ն: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Գետավան գյուղի բնակիչ, 1956թ. ծնված Ա. Գ-ն, վարելով «ԿԱՎԶ» մակնիշի ավտոմեքենան, Գետավան-Ճանկաթաղ ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին կողաշրջել է այն, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:

*****

Մայիսի 13-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Գ. Գ-ն, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, Շուշիի շրջանի Կանաչ-թալա գյուղում գլորվել է ձորը և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: