ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.07.2015 15:06
ՃՏ պատահարներ
Հուլիսի 12-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Ա. Ա-ն, վարելով «Ֆոլկսվագեն Պոինթեր» մակնիշի ավտոմեքենան, Ճարտար քաղաքի «Յալ» կոչվող տեղամասում կորցրել է մեքենայի կառավարումը և գլորվել ձորը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել Մարտունու շրջհիվանդանոց:
****
Հուլիսի 12-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Սարոյան փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1980թ. ծնված Է. Գ-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ՝ Թումանյան փողոցի թիվ 76 շենքի N բնակարանի բնակչուհի, 2004թ. ծնված Ք. Ա-ն և 1995թ. ծնված Վ. Ա-ն (բն. է նույն հասցեում) ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
****
Հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի ՈՒլուբաբյան փողոցի N տան բնակիչ, 1964թ. ծնված Գ. Է-ն, վարելով իրեն պատկանող «Օպել Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենան, Հեքիմյան փողոցի թիվ 3 շենքի դիմացի ճանապարհահատվածում՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակչուհի, 1966թ. ծնված Ն. Տ-ին, ով ձախ սրունքի սալջարդ վերքով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն: