ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.03.2018 14:39
Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Մարտի 27-ին ժամը 18:30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 2000թ. ծնված Մ. Մ-ն, վարելով «ՎԱԶ-2106» ավտոմեքենան, Մարտունի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 41-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհից դեպի ձախ, գլորվել դաշտը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ, նույն քաղաքի բնակիչ 2000թ. ծնված Ա. Ս-ն և 1995թ. ծնված Է. Պ-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
* * *
Մարտի 28-ին ժամը 21:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ 1976թ. ծնված Ա. Կ-ն, վարելով իրեն պատկանող «ՈՒԱԶ 3303» մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտի շրջանի Վանք գյուղից մոտ 35 կմ հեռավորության վրա գտնվող «Դաշտագլուխ» կոչվող տեղամասում շրջադարձ կատարելու ժամանակ գլորվել է ձորը և ստացած մարմնական վնասվածքներով դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: