Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

03.07.2017 15:59

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Հուլիսի 1-ին ժամը 23:55-ի սահմաններում, Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի բնակիչ Ս.Բ-ն, վարելով «ՎԱԶ-21063»  ավտոմեքենան, Հադրութ-Տող ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ 1993թ. ծնված Վ.Բ-ն ստացել են մարմնական վնասվածքներ:

                                                                                       *  *  *

Հուլիսի 1-ին ժամը 11:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1970թ. ծնված Մ. Գ-ն, վարելով «Հոնդա ֆիտ» ավտոմեքենան Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բլրին, ինչի հետևանքով ինքը և դուստրը` 2009թ. ծնված Ք.Ե-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

          

                                                                                          *  *  *

Հուլիսի 2-ին ժամը 11:30-ի սահմաններում Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ 1941թ. ծնված Ռ. Հ-ն, վարելով «ՎԱԶ-2106» ավտոմեքենան, Ճարտար քաղաքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրին առկա շինության մետաղյա դարպասին, ինչի հետևանքով ուղևորներ` 1968թ. ծնված Ն.Մ-ն, 1982թ. ծնված Ա.Վ-ն, 1978թ. ծնված Ա.Հ-ն և 1976թ. ծնված Ս.Հ-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շուրջբուժմիավորում:

                                                                                         *  *  *

Հուլիսի 2-ին ժամը 01:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1987թ. ծնված Դ.Բ-ն, վարելով իրեն պատկանող «Մոնակո կրոս» մոդելի առանց պետհամարանիշի մոտոռոլերը, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»  ՓԲԸ: