ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.09.2017 12:42
Ճանապարհատրանսպորտային պատահարներ` Գետավան-Դրմբոն ավտոճանապարհին
Սեպտեմբերի 8-ին 16:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1987թ. ծնված Լ.Ա-ն, վարելով «Մերսեդես-Բենս» ավտոմեքենան, Մարտակերտի շրջանի Գետավան–Դրմբոն ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին բախվել է ճանապարհի ձախ մասի պատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը և ուղևորուհի` նույն քաղաքի բնակիչ 1995թ. ծնված Գ.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գետավանի տեղամասային հիվանդանոց:
* * *
Սեպտեմբերի 8-ին ժամը 23:05-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ 1962թ. ծնված Ա.Գ-ն, վարելով «Միցուբիշի-Պաջեռո» ավտոմեքենան, Մարտակերտի շրջանի Գետավան–Դրմբոն ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից, գլորվել Թարթառ գետը և տեղում մահացել, իսկ ուղևոր` Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչ 1976թ. ծնված Լ.Հ-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է Գետավանի տեղամասային հիվանդանոց: