ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.11.2017 15:39
Ճանապարհատրանսպորտային պատահարի ևս 2 դեպք` Ստեփանակերտ քաղաքում
Նոյեմբերի 27-ին ժամը 09:40-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ` 1987թ. ծնված Է.Չ-ն, վարելով «Մերսեդես Բենց» ավտոմեքենան,Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 9 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1937թ. ծնված Ն.Մ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
* * *
Նոյեմբերի 28-ին ժամը 07:05-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1994թ. ծնված Ա.Բ-ն, վարելով «Մերսեդես Բենց» ավտոմեքենան,Ստեփանակերտի «Հաղթանակի հրապարակում» վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ` 1939թ. ծնված Մ.Թ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: