ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.12.2017 15:09
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ուղևորները տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Դեկտեմբերի 18-ին ժամը 13:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1980թ. ծնված Կ.Պ-ն, վարելով «Հունդայի Էդիկս» ավտոմեքենան, Ասկերան-Մարտակերտ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին բախվել է համընթաց երթևեկող Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ` 1967թ. ծնված Շ.Բ-ի, վարած «ԳԱԶ-53» ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով «Հունդայի Էդիկս» ավտոմեքենայի ուղևորներ` Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի` 1986թ. ծնված Է.Շ-ն և Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի բնակչուհի` 1985թ. ծնված Մ.Ս-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: