ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.07.2019 19:32
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ՝ ՉԶԻՃԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Ս.թ.հուլիսի 17-ին ժամը 16:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ն. Ստեփանյան և Հակոբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել մայրաքաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Լ. Հ-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան և Հադրութի շրջանի բնակիչ, 1956թ.ծնված Ժ. Ս-ի վարած «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Հադրութի շրջանի բնակչուհի, 1973թ.ծնված Ա. Տ-ն ստացած գոտկային շրջանի սալջարդով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել«ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից՝ գլխավոր ճանապարհով երթևեկող «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային չզիճելը ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: