ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.09.2019 11:45
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ մայրաքաղաքում
Սեպտեմբերի 7-ին ժամը 09:10-ի սահմաններում մայրաքաղաքի Մ. Մաշտոց և Մելիքավան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Ա. Բ-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի և Մարտունու շրջանի բնակիչ, 1972թ.ծնված Վ. Բ-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենանները, ինչի հետևանքով «Օպել Աստրա» ավտոմեքենայի ուղևոր՝ մայրաքաղաքի բնակչուհի, 1968թ.ծնված Մ.Դ-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: