ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.09.2019 12:57
Ճանապարհատրանսպորտային պատահար Մարտակերտ-Նոր-Կարմիրավան ավտոճանապարհահատվածում
Սեպտեմբերի 5-ին ժամը 17:50-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Վ. Հ-ն վարելով ‹‹Մերսեդես C-180›› մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտ-Նոր-Կարմիրավան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել երկաթյա արգելապատնեշներին, ինչի հետևանքով, ուղևոր՝ՀՀ Սիսիան քաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Վ. Ս-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել է Մարտակերտի շրջբուժմիավորում։
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել ‹‹Մերսեդես C-180›› մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։
Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։