ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.05.2017 17:33
Ճանապարհատրանսպորտային պատահար մահվան ելքով
Մայիսի 17-ին ժամը 21:55-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 11 շենքի N բնակարանի բնակիչ 1988թ. ծնված Մ. Հ-ն, վարելով «ՕՊԵԼ-ԱՍՏՐԱ» ավտոմեքենան` Մարտունի- Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 38-րդ կիլոմետրին աջ շրջադարձի ժամանակ կորցրել է կառավարումը և գլորվելով ընկել թթենու այգին, ինչի հետևանքով ինքը և ուղևորուհի` Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի բնակչուհի 1973թ. ծնված Ս. Հ-ն տեղում մահացել են: