ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.10.2017 17:11
Ճանապարհատրանսպորտային պատահար` Հադրութ-Կարմիր շուկա ավտոճանապարհին
Հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ի սահմաններում Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի բնակիչ 1973թ. ծնված Զ. Օ-ն, վարելով «TOYOTA HILUX» ավտոմեքենան, Հադրութ-Կարմիր շուկա ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր Հադրութ քաղաքի բնակիչ 1996թ. ծնված Խ. Ե-ն աջ նախաբազկի ստորին երրորդականի փակ կոտրվածքով դիմել է շրջբուժմիավորում: