ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.03.2018 11:30
Ճանապարհատրանսպորտային պատահար Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Մարտի 13-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1994թ. ծնված Ա.Գ-ն, վարելով իրեն պատկանող «Ֆոլկսվագեն Գոլֆ» ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 87-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և առանց կողաշրջվելու մոտ 5 մետր բարձրությունից ընկել է ցած՝ ճանապարհի հաջորդ ոլորանի ձախ ճամփեզրը, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: