ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.08.2017 12:19
Ճանապարհատրանսպորտային պատահար Ալաշան-Դրմբոն ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին
Հուլիսի 31-ին ժամը 16:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի բնակիչ 1963թ. ծնված Յ.Ղ-ն, վարելով «ՎԱԶ-2106» ավտոմեքենան, Ալաշան-Դրմբոն ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ինքը և ավտոմեքենայում գտնվող նրա որդին` նույն գյուղի բնկիչ 1989թ. ծնված Մ.Ղ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գետավանի տեղամասային հիվանդանոց: