ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.07.2020 12:28
Ձմերուկ են գողացել
Հուլիսի 20-ին մայրաքաղաքի բնակիչ, 1971թ.ծնված Կ. Ի.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Ասկերանի շրջանի Ակնա թաղամասի «Կոննի-զավոդ» կոչվող տեղամասում գտնվող իր հողամասից ձմերուկ են գողացել:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ՝ 1994թ.ծնված Ս. Ք.-ն և 1999թ.ծնված Է. Պ.-ն նախնական համաձայնության գալով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ներկայացել են Կ. Ի.-ի քրոջ որդի` մայրաքաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ա. Մ.-ին պատկանող վերը նշված հողամաս և այնտեղից գողացել 351.74 կգ. ընդհանուր քաշով ձմերուկ, որը բարձել են Ս. Ք.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, սակայն Կ. Ի.-ի դաշտ ներկայանալու պատճառով՝ հանցագործությունը իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել:
Ս. Ք.-ն և Է. Պ.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: