ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Ձիերը սատկել են վրաերթի հետևանքով
Օգոստոսի 1-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակիչ, 1961թ. ծնված Կ. Ա-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ հուլիսի 31-ին, ժամը 23:45-ի սահմաններում, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Հադրութ ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրին Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Է. Ղ-ն, վարելով իրեն պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել և սատկացրել իրեն պատկանող 2 ձիերին, իսկ համագյուղացի` 1969թ. ծնված Վ. Ա-ին պատկանող ձին` վիրավորել: