ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.06.2019 09:29
Ձերբակալություններ` Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում
Սույն թվականի հունիսի 5-ին հաղորդագրություն էինք տարածել Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար 1984թ ծնված Է.Զ-ին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։
Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։
Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ` 1976թ ծնված Կ.Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն և 1975թ ծնված Ա.Ե-ն ձերբակալված են։
Նախաքննությունը շարունակվում է։