ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.06.2019 12:42
ՁԵՎԱԿԵՐՊԵԼ Է ԿԵՂԾ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ս.թ. հունիսի 24-ին Մարտունի քաղաքի բնակչուհի, 1982թ.ծնված Մ. Ք-ն դիմել է այն մասին, որ Ճարտար քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Ն. Ա-ն 10 ամսվա համար կնքված աշխատանքային պայմանագրով նախատեսված իրեն հասանելիք աշխատավարձից վճարել է 9 ամսվա աշխատավարձ՝ կեղծ ստորագրություններով 9 ամսվա համար աշխատանքային պայմանագիր ձևակերպելով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: