ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.11.2019 11:12
Ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել
Նոյեմբերի 5-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին նյութեր են ստացվել առ այն, որ հոկտեմբերի 8-ին ժամը 13:00-ի սահմաններում, Հաթերք գյուղում, ՀՀ Տավուշի մարզի բնակիչ, 1984թ.ծնված Ս. Ս.-ն վիճաբանության մեջ է մտել նույն մարզի բնակիչ,1978թ.ծնված Մ. Շ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: