ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.01.2020 10:43
Հրավառության պայթուցիչը ձեռքին պայթել է
Հունվարի 6-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասից՝ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 00:30-ին ձախ դաստակի ափային մակերեսի պատռված վերքով «Հանրապետական բժշկական կենտրոն» է ընդունվել Ասկերանի շրջանի բնակիչ, 2000թ. ծնված Լ. Գ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Լ. Գ.-ն նշված վնասվածքը ստացել է հունվարի 5-ին ժամը 22:30-ի սահմաններում Խաչեն գյուղում, հրավառության պայթուցիչը ձեռքին պայթելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: