Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

23.06.2014 21:13

Հյուրընկալություն ԼՂՀ ոստիկանության պետի մոտ

Հյուրընկալություն ԼՂՀ ոստիկանության պետի մոտ

Սույն թվականի հունիսի 23-ին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մոտ էին հյուրընկալվել ՀՀ գործընկեր կառույցի պատվիրակության անդամները` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանի գլխավորությամբ:

ՀՀ պատվիրակները դատարկաձեռն չէին եկել. Արցախի գործընկեր կառույցի ավտոպարկը համալրվեց ևս մեկական «Տոյոտա Կորոլլա» և «Շեվրոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով, ինչպես նաև 50 կոմպլեկտ համազգեստով:   

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած աջակցության համար` ԼՂՀ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ հայկական երկու հանրապետությունների ոստիկանությունները կշարունակեն ոչ միայն փոխհամագործակցել, այլև համատեղ իրականացնել իրենց առջև դրված խնդիրները` ի բարօրություն և ի շահ մեր պետությունների ու ժողովրդի:

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով ՀՀ և ԼՂՀ ոստիկանությունների միջև սերտ համագործակցության համար ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռազմիկ Խանզրադյանը պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

ՀՀ ոստիկանության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և պարգևատրման համար, հավաստիացրեց, որ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով գործընկեր կառույցի նյութատեխնիկական հագեցվածության աջակցությունը շարունակական բնույթ կկրի, որը կնպաստի հանցավորության դեմ տարվող համընդհանուր պայքարի արդյունավետության բարձրացմանը: