ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.06.2019 12:00
Հերքում hraparak.am-ում հրապարակված հոդվածին
Սույն թվականի հունիսի 18-ին hraparak.am էլեկտրոնային պարբերականը հրապարակել էր հոդված` <<Ոստիկանությունը կոծկում է ծեծը>> վերտառությամբ:
ԱՀ ոստիականությունը պահպանելով օրենքով սահմանված անմեղության կանխավարկածն ու քննության շահերը, իր գործունեությունն իրականացնում է թափանցիկության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքով:
Նշենք, որ hraparak.am-ում նշված դեպքի վերաբերյալ հաղորդագրությունը ԱՀ ոստիկանությունը տեղադրել էր և ոստիկանության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում` դեպքին հաջորդող օրը, սույն թվականի հունիսի 17-ին:
Hraparak.am-ի ստեղծագործական խմբին հորդորում ենք զերծ մնալ անհիմն վերտառություններով գրառումներից:
ԱՀ ոստիկանությունը <<կոծկելու>> նպատակ և անհրաժեշտություն չունի և այսուհետ ևս հավատարիմ է մնալու օրենքի առաջ բոլորի հավասարության, թափանցիկ գործելաոճի և օրինականության խստիվ պահպանմանը: