ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.07.2016 12:06
Հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել
Հուլիսի 22-ին շրջանային բուժմիավորումից ոստիկանության Մարտունու շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի բութ վնասվածքով և վերթիակային շրջանի սալջարդ վերքով բուժօգնության է դիմել Մ. Մաշտոցի փողոցի N տան բնակիչ, 1962թ. ծնված Գ. Ս-ն:
Պարզվել է, որ հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արզումանյան փողոցի N տան բնակիչ, 1952թ. ծնված Լ. Դ-ն, վարելով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, Մ. Մաշտոցի փողոցում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Գ. Ս-ին: